Հետևեք մեզ։

Խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելուTelcell-ը հաղորդագրություն է տարածել

19:01, 06 նոյեմբեր 2024
Խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելուTelcell-ը հաղորդագրություն է տարածել

Telcell-ը հաղորդագրություն է տարածել Telcell Wallet-ի խափանումների առնչությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

 

«Հարգելի քաղաքացիներ

Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ  գործընկերների համակարգերի խափանումներով։ 

 

Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։

 

Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։