Հետևեք մեզ։

Մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն. Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը

19:37, 06 նոյեմբեր 2024
Մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն. Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը

Դատարանն այսօր վերացրել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու արգելքը: 7 ամիս դադարից հետո նրանք կվերադառնան եթեր։

 

«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։ Այսինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էին անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է, որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց  դատավոր Արման Հովհաննիսյանը։

 

Դատական նիստը հետաձգվեց։