Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով

20:10, 06 նոյեմբեր 2024
Միացյալ Նահանգները կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի․ Պեսկով

ԱՄՆ-ը, որը  ուկրաինական հակամարտության մասնակից է, կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի, բայց  կվարվի այդպես, թե ոչ,  պարզ կդառնա 2025 թվականի հունվարից հետո, երբ ԱՄՆ նոր նախագահը կստանձնի պաշտոնը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ն կարող է նպաստել, որ վերջ տրվի այս հակամարտությանը, բայց դա, իհարկե, անհնար է անել մեկ գիշերում։ Ու քանի որ հենց ԱՄՆ-ն է այն պետությունը, որը հրահրում և անընդհատ նավթ է լցնում այս հակամարտության կրակին և  անմիջականորեն ներգրավված է դրանում, ուրեմն, այո, նա ի վիճակի է փոխել իր արտաքին քաղաքականության այդ  ուղղությունը, բայց կանի՞ արդյոք դա և ինչպես կանի, կտեսնենք՝ հունվարից հետո»,- ասել է Պեսկովը։