Հետևեք մեզ։

ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ. Գյումրու ավագանու անդամ

20:33, 06 նոյեմբեր 2024
ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ. Գյումրու ավագանու անդամ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։

 

Ավագանու ՀՀԿ  խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք չենք մասնակցելու,  ՔՊ-ի օրակարգի մեջ չենք մտնելու և նրանց ջրաղացին ջուր չենք լցնելու։ ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ։ Մեր մասով քվորում չենք ապահովելու։ Վստահորեն կարող ենք ասել, որ նոյեմբերի 8-ին շոու է լինելու, մենք էլ շոուներին մասնակցելու ցանկություն չունենք»։ Հիշեցնենք, որ նիստին չի մասնակցելու նաև  «Ապրելու երկիր» խմբակցությունը։

 

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել  էր այս խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, արտահերթ նիստը հրավիրվում է օրենքի խախտմամբ․  ՔՊ-ն, որը զբաղեցնում է ավագանու կազմի 1/3-ը, թեև իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու, սակայն իրավունք չունի որոշելու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստի օրը։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը որոշվում է համայնքի ավագանու կողմից՝  համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 142․ 3 հոդված մասի 1-ին մասի։