Հետևեք մեզ։

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

20:55, 06 նոյեմբեր 2024
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Կարապետյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արտակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարինե Դավթյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-234 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարինե ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: