Հետևեք մեզ։

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել

21:07, 06 նոյեմբեր 2024
Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել

Մոսկվայում Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոք նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուս դիտորդների նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:

 

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

«Դեսպանին վճռական բողոք է հայտնվել Մոլդովայի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուսաստանցի կարճաժամկետ դիտորդների նկատմամբ պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական խտրական գործողությունների կապակցությամբ: Քվեարկության առաջին փուլից և ԵՄ-ին անդամակցելու շուրջ սահմանադրական հանրաքվեից առաջ, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին, մոլդովական իշխանություններն անհիմն մերժել են Ռուսաստանից հինգ միջազգային դիտորդների հավատարմագրումը:»,- նշել են ԱԳՆ-ում։

 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մինչև ընտրությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, Քիշնևի օդանավակայանում մերժվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության երեք ռուս անդամների մուտքը Մոլդովա, թեև նրանք հավատարմագրված են եղել Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

 

«Քիշնևի այդօրինակ գործողությունները հանդիսանում են ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում, մասնավորապես, ԵԱՀԽ 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթի և 2002 թվականի ԱՊՀ կոնվենցիայի ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին, որոնց մասնակիցն է Մոլդովայի Հանրապետությունը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ն:

 

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ԵՄ թեկնածու պետության կողմից, ինչը համապատասխան կերպով բնութագրում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց պահպանմանը ձգտում է Մոլդովայի ղեկավարությունը:

 

«Ռուսաստանից միջազգային դիտորդների նկատմամբ Մոլդովայի իշխանությունների աղաղակող գործողությունների կապակցությամբ նման դիտողություն է արվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարությանը Վիեննայում ԵԱՀԿ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով»,- ասված է հայտարարության մեջ: