Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Մինչ աշխարհը հավաքվում է գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդու հիմնարար իրավունքները և մարդասիրական սկզբունքները:
Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար: