Ալեն Սիմոնյանը Թուրքիայում ասուլիս է տվել, որի ընթացքում թուրք լրագրողը հետաքրքրվել է Երևանում «Նեմեսիս» արձանի տեղադրման հարցով, ասել է, որ դրան հետևել է Թուրքիայի օդային տարածքը փակելը Հայաստանի նկատմամբ։
Արձագանքելով Ալեն Սիմոնյանն ասել է․ «Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։ Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Ես չեմ ցանակնում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական-արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի ու արտգործնախարարի կողմից։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառ ու առիթ գտնել հարաբերությունները վատթարացնելու համար։ Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չգալու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»։
Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը հարաբերություններ կառուցելու մեջ բացարձակ անկեղծ է։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ