Հետևեք մեզ։

Մակրոնն ու Թրամփը պայմանավորվել են համագործակցել հանուն խաղաղության և կայունության

23:22, 06 նոյեմբեր 2024
Մակրոնն ու Թրամփը պայմանավորվել են համագործակցել հանուն խաղաղության և կայունության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Գործակալության տվյալներով՝ նրանք պայմանավորվել են փոխգործակցել հանուն խաղաղության և կայունության վերականգնման։ Կողմերը շփվել են նաև Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ։