Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մոհամեդ Ջալուդն ասել է, որ կազմակերպությունը նախատեսում է արգելել մարզիկներին մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրել իրենց երկրների ազգային դրոշները։
«Սա սպորտ է, մենք ներկայացնում ենք խաղաղությունը, այլ ոչ թե կռիվները, թե ով է ավելի լավը: Մենք չենք ուզում, որ հարթակում գտնվող մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ ծածկելով միմյանց: Դա սպորտ չէ»,- նշել է Ջալուդը:
Այսուհետ դրոշները կցուցադրվեն էկրանին, այլ ոչ թե մարզիկները կբարձրացվեն։
Հիշեցնենք, որ ապրիլին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը հրապարակավ հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։
Ավելի ուշ, պատանեկան մրցումների ժամանակ Հայաստանի և Թուրքիայի մարզիկները պատվո հարթակի վրա փորձում էին միմյանց փակել իրենց դրոշներով։