Հետևեք մեզ։

Գյումրիում ծեծել են կռվող շներին բաժանել փորձող կնոջը

00:17, 07 նոյեմբեր 2024
Գյումրիում ծեծել են կռվող շներին բաժանել փորձող կնոջը

Շիրակի մարզային քննչական վարչությունում տարօրինակ մի դեպք է քննվում, որը տեղի է ունեցել Գյումրու Տեքստիլագործների փողոցում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Նոյեմբերի 1-ին այդ փողոցի թոշակառու բնակչուհիներից մեկը՝ 66-ամյա Ս․ Պ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով որ իր և անծանոթ մի տղամարդու շների միջև մենամարտ է տեղի ունեցել, և երբ ինքը փորձել է միջամտել, բաժանել շներին, անծանոթ տղամարդը վերցրել է իր շանը ու զարկել գետնին։ Կինը շատ է զայրացել, սկսել է վիճաբանել անծանոթ տղամարդու հետ, այնուհետ իր ձեռքի հեռախոսով հարվածել է նրան, որպեսզի բաց թողնի իր շանը։ Տղամարդը էլ ավելի է զայրացել, ոչ ադեկվատ վիճակում հայհոյանքներ է հասցրել թոշակառու կնոջը՝ ոտքերով, ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ ֆիզիկական ցավ պատճառելով։

 

Հարևաններն են օգնության հասել կնոջը, նրանց միջամտությամբ տղամարդը հեռացել է։ Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը ևս այդ թաղի բնակիչ է, նա 40-ամյա գործազուրկ Ռ․Մ․ն է, բնակվում է թոշակառու կնոջ գրեթե հարևանությամբ, նրանց 4 տուն է բաժանում։

 

Կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։