Հետևեք մեզ։

Երևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա

10:19, 07 նոյեմբեր 2024
Երևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Տեղում պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա:

 

Տեղում Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

 

Դեպքի փաստով, «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։