ԱՄՆ Պետքարտուղարությունը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների աշխատանքները, ասվում է ՌԴ արտաքին հետախուզության բյուրոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ Պետքարտուղարությունը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը», հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության բյուրոն։
«ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «վեհ նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, պետք է վճարի՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, ԵԱՏՄ-ից նրանց ամենամոտ գործընկերներից, որոնք բավարարում են Հայաստանի շահերը և որոնք վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն մղում է Հայաստանին դեպի ազգային «ինքնասպանություն։ Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելու համար Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը։ Այս խնդիրը ամերիկացիները ծրագրում են լուծել Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն», - ասված է հաղորդագրության մեջ։