Հետևեք մեզ։

Աչաջուրի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին

11:35, 07 նոյեմբեր 2024
Աչաջուրի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ նույն օրը երեխան հրավիրվել է բաժին և հայտնել է, որ դասաժամի ընթացքում իր պայուսակից էլեկլտրոնային ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, որից հետո տարել դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Արմենակ Ա․-ն, որը դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է: