Հետևեք մեզ։

Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել․ դեսպան

12:15, 07 նոյեմբեր 2024
Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել․ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:  

«Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։  Միևնույն ժամանակ, հարգանքի արժանի են նաև Հայաստանի և Իրանի միջև նախորդիվ ստորագրված փաստաթղթերը»,- շեշտեց դեսպանը։  

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 190 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։