Հետևեք մեզ։

ԱԱԾ-ում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

12:24, 07 նոյեմբեր 2024
ԱԱԾ-ում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

ԱԱԾ-ում կներդրվի պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այս մասին նախագծի որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

 

Ծրագրով նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:

 

ԱԱԾ-ի ներկայացրած ծրագրում նշվում է, որ Սահմանապահ զորքերը Պաշտպանության նախարարությունից փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել այդ թվում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։