Վերջնական համաձայնեցում պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ չկա, սա դինամիկ գործընթաց է, այս պահին հոդվածների թիվ հնչեցնելը ճիշտ չէ։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Փոխնախարարը հաղորդել է, որ այս պահին նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման վերաբերյալ որոշում չկա։
«Հայկական կողմը շահագրգռված է հանդիպումները ինտենսիվացնել, որպեսզի հնարավորինս շուտ համաձայնեցվի պայմանագրի տեքստը»,- ասել է Կոստանյանը։
Խոսելով Բաքվում COP29 համաժողովին ՀՀ մասնակցության մասին՝ Վահան Կոստանյանը նշել է․ «Օրեր են մնացել, սակայն այս պահի դրությամբ դեռ որոշում չկա»։