Այն պահին, երբ ես տեղեկացել եմ այդ ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին, ինքս տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ում վարորդ աշխատած Երջանիկ Ումրշատյանի կողմից հանցագործության կատարմանը, այն է՝ քաղաքացիներից գումար վերցնելը և ԱԳՆ-ում աշխատանքի անցնելուց հետո ԱՄՆ դեսպանատուն դիմելն ու մուտքի վիզա ստանալը։
Կոստանյանը նշել է, որ Ումրշատյանը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, իսկ սեպտեմբերի 14-ից հետո իրեն չի սպասարկել։
«Գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելուց հետո կարծում եմ համապատասխան վարույթ է ներկայացվել»,- ասել է Կոստանյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի նրա ՝ երկիրը լքելու մասին։