Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳՆ առաջնահերթություններից է Բաքվից մեր բոլոր հայրենակիցների վերադարձը․ Վահան Կոստանյան

12:57, 07 նոյեմբեր 2024
ՀՀ ԱԳՆ առաջնահերթություններից է Բաքվից մեր բոլոր հայրենակիցների վերադարձը․ Վահան Կոստանյան

Մենք մշտապես կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի հետ, ովքեր յուրաքանչյուր ամիս այցելում են մեր ռազմագերիներին։ Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների հետ։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ խոսելով Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին։

Դիտարկմանը,թ ե իրավապաշտպանները նշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է վերադարձնել հայ ռազմագերիներից որոշներից, սակայն նրանց մեջ չեն լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Կոստանյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ առաջնահերթություններից է մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

 «Մենք ողջունում ենք բոլոր գործընթացները, որոնք նպաստելու են հայ ռազմագերիների վերադարձին, բայց նշեմ, որ այս գործընթացը մեր ամենօրյա օրակարգում է»,- ասել է նա։