Հետևեք մեզ։

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13-35 տարեկանը

13:24, 07 նոյեմբեր 2024
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13-35 տարեկանը

Կառավարությունը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։

Օրենքի նախագծով առաջարկվում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13-35 տարեկանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաղորդել է, որ այս նախագծի համար հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք հիմնված են միջազգային պրակտիկայի և հայ հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա։