Հետևեք մեզ։

Չենք ցանկանում այդ բառն օգտագործել, Իրանը դեմ է միջանցքային տրամաբանություն ունեցող ցանկացած բանի. Սոբհանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

13:29, 07 նոյեմբեր 2024
Չենք ցանկանում այդ բառն օգտագործել, Իրանը դեմ է միջանցքային տրամաբանություն ունեցող ցանկացած բանի. Սոբհանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:  

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,-ընդգծեց Սոբհանին: