Հետևեք մեզ։

Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է, Արևմուտքը կանխում է կարգավորումն ու խաղաղության հաստատումը․ Սերգեյ Շոյգու

13:55, 07 նոյեմբեր 2024
Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է, Արևմուտքը կանխում է կարգավորումն ու խաղաղության հաստատումը․ Սերգեյ Շոյգու

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Այս մասին Մոսկվայում կայացած ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 12-րդ նիստում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։


Նրա խոսքով, Արևմուտքը կանխում է իրավիճակի կարգավորումը և խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում։

«Օտարերկրյա խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, դա կանխում են ստոր նպատակներով։ Սա միայն հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ։ Հարավային Կովկասում մենք արել և անում ենք հնարավորը 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի ամրապնդման համար։ Հուսով ենք, որ Ստամբուլում նախարարների հանդիպումից հետո այս մեխանիզմի աշխատանքն ավելի կակտիվանա»,- ընդգծել է Շոյգուն։