ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև երդմնակալությունը։
«Դա չի բացառվում»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Նա ասաց, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,-ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։