Հետևեք մեզ։

Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում, այսօր տեղի կունենա հոգեհանգիստը. «Որդիների Կանչ»

14:11, 05 մայիս 2023
Տիկին Գոհարի՝ ում ոստիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում, այսօր տեղի կունենա հոգեհանգիստը. «Որդիների Կանչ»

««Որդիների Կանչ» Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Որդիների Կանչ»-ը 2 օր է ուշքի չի գալիս այս լուրից:

 

Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոսկիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, նրա տղայի ԴՆԹ-ում կա համընկում…

 

Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր..

 

Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝ Արայիկ Բաղդասարյանինն է։

 

Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է։ Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես՝ սեպտ. 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։

 

44-օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, ԿԱՄԱՎՈՐ Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։

 

Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…

 

Մենք լիահույս էինք չտսենել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…, բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները…

 

Սա դժոխք է երկրի վրա, որը կարծես վերջ չունի…»: