ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում առանցքային պաշտոնների բաշխման հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Պետքարտուղարի թեկնածուների թվում նշվել են սենատորներ Մարկո Ռուբիոյի և Ուիլյամ Հագերթիի անունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։
Բացի սենատորներ Մարկո Ռուբիոյից և Ուիլյամ Հագերթիից, որպես պետքարտուղարի հավանական թեկնածու նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի անունը։
Հրատարակության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում շոշափվել է սենատոր Թոմ Քոթոնի անունը։
POLITICO-ն նաև նշում է, որ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը իշխանության փոխանցման վրա աշխատող թիմի անդամ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչակազմի օրոք զգալի դեր կխաղա առողջապահության ոլորտում: