Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Քեթրին Կազինգան։
Նշենք, որ COP29-ը Բաքվում կանցկացվի այս տարվա նոյեմբերի 11-22-ը։