Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, այն պահանջում է պայմանագրի ստորագրում․ Մակրոն

15:47, 07 նոյեմբեր 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, այն պահանջում է պայմանագրի ստորագրում․ Մակրոն

Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիր խոսքում հիշատակել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Նա նշել է, որ Ֆրանսիան աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

«Խաղաղությունը հասանելի է, այն պահանջում է երկու երկրների (Հայաստան և Ադրբեջան-խմբ․) միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասում կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար խաղաղության հաստատմանը։ Այստեղ ես ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հեշտացնելու նախաձեռնություններին։ »,- ասել է Մակրոնը։