Մենք բոլորս աղոթում ենք հաջորդ վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հաջողության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին։
Նա նշել է, թե իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարության հիմնաքարն է։
«Յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք բոլորս պարտավոր ենք համախմբվել և ընդհանուր լեզու գտնել: 119-րդ Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները համախմբված են Հեքիմ Ջեֆրիսի կողքին, և մենք խոստանում ենք շարունակել պայքարել հանուն Ամերիկայի աշխատող ընտանիքների և հանուն բոլորի ազատության և արդարության»,-ասել է Փելոսին: