Եկեք առաջ չընկնենք, որոշ ծրագրեր են քննարկվում, մենք հայտարարություններ կանենք: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ շաբաթ նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Պուտին հանդիպում։
«Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը և չի հստակեցրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա է մեկնելու։