Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանն արձագանքել է Սահիբա Գաֆարովայի հայտարարությանը

16:33, 07 նոյեմբեր 2024
Ալեն Սիմոնյանն արձագանքել է Սահիբա Գաֆարովայի հայտարարությանը

Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված, գրում է «Ազատությունը»։

«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։

Միլլի մեջլիսի նախագահն այսօր հայտարարել է, թե Երևանի հետ խաղաղության գործընթացը Բաքվի ջանքերով քայլ առ քայլ առաջ է գնում:

Արդյոք սա նշանակո՞ւմ է , որ չհամաձայնեցված կետերի շուրջ առաջընթաց կա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ հայտարարության մեջ, թեև ամբողջ աշխարհին ակնհայտ է, թե Հայաստանն ինչպիսի ջանքեր է գործադրում, անգամ ներսում քննադատվում դրա համար, բայց ես նորմալ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, թե դա Բաքվի ջանքերի արդյունքում է առաջ գնում, կարևորը խաղաղության հաստատումն է:

Ինչ վերաբերում է համաձայնության հասնել-չհասնելուն, այս պահին նոր բան չկա, կա այն, ինչ բոլորիս է հայտնի»: