Հետևեք մեզ։

Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել, կիրառվել է տուգանք

17:12, 07 նոյեմբեր 2024
Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել, կիրառվել է տուգանք

Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին մեղավոր է ճանաչեց և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառել 525 հազար դրամի տուգանք:

Այս մասին տեղեկանում ենք «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանին դավաճան և վիժվածք անվանելու համար դատարանն այսօր Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք նշանակեց»,-ասված է գրառման մեջ։

Վերլուծական