Հետևեք մեզ։

Պայման դրեցի, որ կհրավիրեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եթե նա ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, արձագանք չեղավ. Փաշազադե

17:25, 07 նոյեմբեր 2024
Պայման դրեցի, որ կհրավիրեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եթե նա ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, արձագանք չեղավ. Փաշազադե

Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է, թե Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին։

«Թեև ոչ ուղղակիորեն, բայց մենք այլ ձևով նրա մասնակցության հարցումներ ենք ստացել։ Ես պայման դրեցի, որ կհրավիրեմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, եթե նա ճանաչի Ադրբեջանի սահմաններն ու ամբողջականությունը։ Քանի որ ոչ մի արձագանք չենք ստացել, հրավեր չի եղել»,- հավելել է նա։

Վերլուծական