Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ: