Հետևեք մեզ։

Հարավային Կովկասի կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների ապագայի համար. Մակրոն

19:16, 07 նոյեմբեր 2024
Հարավային Կովկասի կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների ապագայի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ մեծ շահագրգռվածություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման հարցում:

 

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և հնարավոր է հասնել երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով, ինչը մենք շատ ենք ցանկանում։ Ես ուզում եմ վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հեշտացնելու համար ձեռնարկված նախաձեռնություններին»,- ասել է Մակրոնը։

 

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Հարավային Կովկասի կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների ապագայի համար։

 

«Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարությունների, Անդրկովկասյան միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Մեկն առանց մյուսի չի կարելի իրականացնել»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Վերլուծական