Հետևեք մեզ։

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ. Լավրով

19:25, 07 նոյեմբեր 2024
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևի» մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։

 

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելն ազդեցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության վրա, Լավրովն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել այս հարցի շուրջ։

 

Վերլուծական