Հետևեք մեզ։

Գերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել

20:38, 07 նոյեմբեր 2024
Գերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

 

«Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։

 

Վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։

 

Վերլուծական