Հետևեք մեզ։

Ազատի ջրամբարում մեքենա է սուզվել

15:48, 05 մայիս 2023
Ազատի ջրամբարում մեքենա է սուզվել
Մայիսի 5-ին, ժամը 09:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։
 
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Izh» մակնիշի ավտոմեքենան։