Հետևեք մեզ։

Թրամփի դաշնակիցները ներգաղթյալների լայնածավալ արտաքսումների են պատրաստվում. CNN

21:03, 07 նոյեմբեր 2024
Թրամփի դաշնակիցները ներգաղթյալների լայնածավալ արտաքսումների են պատրաստվում. CNN

Դոնալդ Թրամփի դաշնակիցները և մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ աննկատ պատրաստվում են ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալների լայնածավալ ձերբակալություններին և արտաքսմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

 

Եվ հիմա, երբ ԱՄՆ նախկին նախագահը դարձավ ընտրված նախագահ, սպասվում է, որ այդ նախապատրաստական ​​աշխատանքները լայն թափ կհավաքեն։

 

Ներգաղթը եղել է Թրամփի 2024 թվականի վերընտրության արշավի անկյունաքարը, և չնայած նա բազմիցս տվել է զանգվածային արտաքսումների խոստումներ՝ ավելի շատ շեշտը դնելով օրենքի ներքին կիրարկման վրա, քան 2016 թվականին, երբ նա ամրացրեց սահմանային արգելապատնեշը, նրա ուղեծրի անդամները և մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ քննարկել են, թե ինչ տեսք կունենա այդ ծրագիրը, հայտնել են աղբյուրները հեռուստաալիքին։

 

Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN-ին հայտնել է, որ Թրամփի առաջնահերթ խնդիրն իր նախկին վարչակազմի սահմանային քաղաքականության վերականգնումն է և նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունից հրաժարվելը:

 

Ըստ CNN-ի՝ Թրամփի թիմի նախնական ծրագրերին ծանոթ աղբյուրի՝ վաղ փուլերում Թրամփի թիմը կենտրոնացել էր հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալների արտաքսման վրա:

 

Քննարկվող առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչպես, երբ արտաքսել արտաքսել ներգաղթյալներին և արդյոք արտաքսել նրանց, որոնք մանուկ հասակում բերվել են ԱՄՆ, որոնք հայտնի են որպես «երազողներ»:

 

Երազողներին թիրախավորելը կլիներ շեղում այն ​​պատմական երկկուսակցական աջակցությունից, որը նրանք վայելում էին: Ոմանք ժամանակավորապես պաշտպանված են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Հետաձգված գործողություն հանուն մանուկ հասակում ժամանածների» ծրագրի կողմից, որը նրանց հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահագներում: