Հետևեք մեզ։

Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին

21:13, 07 նոյեմբեր 2024
Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

 

Շոլցը, ով պետք է ներկա գտնվեր գագաթնաժողովի առաջնորդների հանդիպմանը, չեղարկել է իր մասնակցությունը՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ 

 

Նշվում է, որ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին Շոլցի չմասնակցելը էլ ավելի է խորացնելու եվրոպական առաջնորդերի պակասը այդ միջոցառմանը։

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես չի մասնակցի, քանի որ կենտրոնացած է իր երկրորդ ժամկետին անցնելու վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի գագաթնաժողովը՝ ըստ ելույթների ցուցակի։

 

Այս բացակայությունները կարող են ազդեցություն ունենալ գագաթնաժողովի բանակցությունների վրա, որտեղ Եվրոպան ավանդաբար կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում։