Արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դեռ որոշում չունի COP-29-ին մասնակցելու հարցով:
Փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պայմանագրի մաս չէ:
Անդրադառնալով օրերս Ադրբեջանից ստացված Խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրմանը, ասել է, որ կան հարցեր, որոնք վերջնականապես համաձայնեցված չեն: