Հետևեք մեզ։

44-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքը

22:16, 07 նոյեմբեր 2024
44-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքը

Գյումրու տնակներից մեկում բնակվող 44-ամյա Ա․ Գ․-ն երկու օր շարունակ զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ սպառնալով զենք ճարել ու  պայթեցնել ոստիկանության Մուշ բաժնի շենքը, եթե աշխատակիցները իր զանգերին չպատասխանեն  ու իր իր երեխաներին տեսակցելու համար միջոցներ չձեռնարկեն։

 

Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 1-ին այցելել են Ա․Գ․-ին, ով հայտնել է, թե գտնվել է վրդովված և նյարդայնացած վիճակում, քանի որ Մուշի բաժնի աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկում իր երեխաներին տեսակցելու համար, և եթե ցանկություն ունենա ոստիկանության բաժինը պայթեցնելու, ապա զինամթերք կգնի այն իրականացնելու համար։ Նա նաև դժգոհել է, թե զանգահարում է ոստիկանության Մուշ բաժին,  միտումնավոր չեն պատասխանում իր  զանգերին կամ այնպես են անում, իբրև չեն լսում իր ձայնը, «ալո» են անում ու կախում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Քաղաքացին հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին ևս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝  այս անգամ ևս նախազգուշացելով, որ եթե ոստիկանության Մուշ բաժինն իր պարտականությունները չկատարի, ինքը կգնա շենքը կպայթեցնի, ինքնաձիգով ինչ-որ բան կանի: Ոստիկանները դարձյալ այցելել են նրան, ով հայտնել է, թե մի շաբաթ է՝ ահազանգեր է կատարում, սակայն ոստիկանությունն իր պարտականությունները չի կատարում, դրա համար էլ ահազանգում նման կերպ է արտահայտվել և հավելել, որ զենք-զինամթերք չունի, բայց ցանկության դեպքում կարող է ձեռք բերել և պայթեցնել Մուշի բաժինը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:


Վերլուծական