Հետևեք մեզ։

Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է Վաշինգտոնում Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքները

15:52, 05 մայիս 2023
Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է Վաշինգտոնում Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում Բլիքնենի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջանի բանակցությունների արդյունքները։

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանային իրավիճակի շուրջ։ Նրանք քննարկել են ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։