Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աշխարհում մնացած միակ դաշինքն է, որը ծանրաբեռնված է «պարտավորություններով» և կոշտ գաղափարական կաղապարներով, գրում է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքը «բացահայտ անախրոնիզմ» է անվանել:
«Այսօր աշխարհում մնացել է մեկ դաշինք՝ եռակցված, այսպես կոչված, պարտադիր կանոններով, գաղափարական կոշտ դոգմաներով և կաղապարներով։ Դա Հյուսիսատլանտյան դաշինքն է, որը, չդադարեցնելով ընդլայնումը դեպի արևելյան Եվրոպա, այժմ փորձում է իր մոտեցումները տարածել աշխարհի այլ տարածքների վրա՝ խախտելով սեփական կանոնադրական փաստաթղթերը»,-նշել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սոչիի Վալդայ բանավեճի խորհրդաժողովում։
Ըստ ՌԴ նախագահի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դաշինքը սկսեց «կործանարար դեր» խաղալ, քանի որ ՆԱՏՕ-ի գոյության իմաստը վերացավ։
Պուտինը նշել է, որ այս դաշինքի օգնությամբ Եվրոպան փորձում է «տարածել իր մոտեցումներն աշխարհի այլ տարածքներում՝ խախտելով սեփական կանոնադրության փաստաթղթերը»։
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում անցկացված համաժողովում։ Դաշինքի հիմնական նպատակը նշվում է դաշինքի անդամների «ազատության և անվտանգության ապահովումը»՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։