Հետևեք մեզ։

Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց հստակություն է ուզում

23:13, 07 նոյեմբեր 2024
Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց հստակություն է ուզում
Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան արտաքին խաղացողներից նվազագույն կախվածությամբ և առանց քաղաքական կոնյունկտուրային ուշադրություն դարձնելու։
Իրանը վճռական է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հարցում, սակայն կարող է մտահոգություններ ունենալ Երևանի անորոշ արտաքին քաղաքականության հետ կապված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԻԻՀ Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
 
 
Նրա խոսքով՝ Իրանը, որին մտահոգում է տարածաշրջանային իրադրությունը, ձգտում է փոխգործակցել տարածաշրջանի առանցքային երկրների հետ: Իրանի դիրքորոշումը համագործակցության հարցերում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և տարածքային ամբողջականության պահպանման վրա, շատ հարցերում համընկնում է Հայաստանի շահերի հետ։
Բեգլարյանը կարծում է, որ Իրանը կշարունակի զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ, հատկապես տնտեսության, ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում և միջազգային ասպարեզում: Թեհրանի համար Երևանը կարևոր է նաև որպես լոգիստիկ շղթաների և մատակարարումների դիֆերսիֆիկացման գործընկեր:
 
«Իրանն այս համագործակցությունը դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական հնարավորություն, այլև որպես տարածաշրջանային անվտանգության գործոն։ Հայաստանն իրավունք ունի հարաբերություններ զարգացնել տարբեր երկրների հետ, բայց Իրանը, անշուշտ, կփորձի առանձնահատուկ տեղ զբաղեցնել այդ գործընթացում»,-ընդգծեց Բեգլարյանը։
Նրա կարծիքով՝ երկու երկրները պետք է ձգտեն նվազագույնի հասցնել արտաքին գործոնների ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա։
 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերլուծական