Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որով Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասատու Արքուհի Հարությունյանին։
«Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ, դպրոցի զարգացման, մատաղ սերնդին կրթելու և երաժշտական ճաշակ ձևավորելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար` «Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու Արքուհի Հարությունյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»,- նշվում է որոշման մեջ: