Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջում» հանդիպում է «Չելսիի» հետ:
Հանդիպման 18-րդ րոպեին Աքսել Դիսասին երրորդ անգամ գրավեց Չանչարևիչի դարպասը։ 3-0։ Քիչ անց աչքի ընկավ արդեն Ժոաու Ֆելիշը։ Հաշիվը 4-0 է:
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը։
Դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիշը, Կրիստոֆեր Նկունկուն։ Մեկ գոլով աչքի ընկան Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Աքսել Դիսասին և Միխայիլ Մուդրիկը