Հետևեք մեզ։

Բաքվից նշել են՝ ՀՀ ղեկավարության որ հայտարարություններն են հիմք հանդիսացել 44-օրյա պատերազմի սանձազերծման համար

11:21, 08 նոյեմբեր 2024
Բաքվից նշել են՝  ՀՀ ղեկավարության որ հայտարարություններն են հիմք հանդիսացել 44-օրյա պատերազմի սանձազերծման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է, թե հայկական կողմից հնչած որ հայտարարություններն են հիմք հանդիսացել իրենց համար՝ սանձազերծելու 44-օրյա պատերազմը հայկական կողմի դեմ։

 

«Հայաստանի կողմից բանակցային գործընթացը խախտելը և անընդունելի հռետորաբանության դիմելը, ինչպիսիք են «նոր պատերազմները նոր տարածքների համար» (Դավիթ Տոնոյան, ՊՆ, 2019-խմբ․), «Ղարաբաղը Հայաստան է» (Նիկոլ Փաշինյան, վարչապետ, 2019-խմբ․), փախողեցին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,-ասված է հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ այժմ Հայաստանի հետ տարվող խաղաղ կարվարոմնա բանակցություններում կարևոր առաջընթաց է արձանագրվել։

 

«Չնայած բանակցությունների առաջընթացին, խաղաղ գործընթացի հաջող ավարտին առնչվող մարտահրավերները դեռևս պահպանվում են։ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները և Հայաստանի ռազմականացումը խոչընդոտ են կայուն խաղաղության համար։ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից և մեկընդմիշտ հասկանա, որ իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջները վերջ չունեն»,- նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Վերլուծական