Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ։