Հետևեք մեզ։

Հայերը գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն․ դեռ ուշ չէ, թող հրաժարվեն սպառազինության քաղաքականությունից․ Իլհամ Ալիև

12:45, 08 նոյեմբեր 2024
Հայերը գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն․ դեռ ուշ չէ, թող հրաժարվեն սպառազինության քաղաքականությունից․ Իլհամ Ալիև

Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինության քաղաքականությունից։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Ես սա բազմիցս ասել եմ, նրանք գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն։ Դեռ ուշ չէ, թող հրաժարվեն, նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Այսօր հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, արեւմտյան որոշ մայրաքաղաքներում ապրող իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում, միևնույն ժամանակ որոշ արեւմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել»,- ասել է Ալիևը։

Վերլուծական