Գյումրիում ավագանու նիստը չի կայացել, քվորում չի եղել։
Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին և որ պատրաստվում են Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել։
Հիշեցնենք, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է, այս մասին հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք նաև, որ Գյուրիում այս իրավիճակն առաջացել է իշխող «Բալասանյան» դաշինք՝ իր ողջ կազմով հրաժարական տալուց հետո։